Եվրոպան մուտք է գործում Վրաստան, իսկ մենք՝ Եվրոպա․ Զուրաբիշվիլի

Վրաստանում «Եվրոբասկետի» խմբային փուլի անցկացման հնարավորությունը ստանձնելու առիթով տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե այսպիսով Եվրոպան մուտք է գործում Վրաստան, իսկ մենք՝ Եվրոպա, և այս մեծ քայլի առիթով շնորհավորել է ողջ երկրին։

«Մենք դառնում ենք Եվրոպայի քաղաքներից մեկը։ Բացի եզրափակիչից, որը կանցկացվի Գերմանիայում, մենք կհյուրընկալենք ՖԻԲԱ-ի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) խաղերի մի մասը, ինչպես նախատեսված է Իտալիայում, Չեխիայում։ Դրա համար մենք կարող ենք ասել, որ Եվրոպան մուտք է գործում Վրաստան, իսկ մենք՝ Եվրոպա,- ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին կարևորել է նաև այս առիթով եվրոպական չափանիշներին համապատասխան սպորտի նոր պալատի կառուցման նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի Եվրոբասկետի խմբային փուլը կհյուրընկալի Վրաստանը: