ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Վրաստան

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Վրաստան:

Այս շաբաթ նախատեսված այցի շրջանակներում եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը։

Հանձնաժողովի անդամները Բաքվից կժամանեն Թբիլիսի, այցի շրջանակներում կհանդիպեն Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների հիմնական թեմաները կլինեն բարեփոխումների օրակարգը, Եվրահանձնաժողովի առաջարկությունները և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։