Զուրաբիշվիլին Ճապոնիայում հանդիպել է գործարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին Տոկիոյում հանդիպել է գործարար շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ տեղեկատվության՝ խոսվել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտների վերաբերյալ: Ինչպես նաև խոսվել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիադայիում Վրաստանի մասնակցության և կազմակերպչական հարցերի մասին:

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 22-ին, աղջկա հետ միասին մասնակցել է կայսրի` գահ բարձրանալու արարողությանը: Նախագահի այցը կավարտվի հոկտեմբերի 25-ին: