Դատախազությունը օմբուդսմանին չի տրամադրում Ջիշկարիանիի գործի մանրամասները

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվությամբ, դատախազությունն իրենց չի տրամադրում սեռական բռնության մեջ մեղադրվող, Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի գործի նյութերը:

Օմբուդսմանի տեղեկատվությամբ, նյութերը պահանջել են գործը մանրամասն ուսումնասիրելու համար:

«Գործի ծանրության և զգայունության պատճառով օմբուդսմանը ևս մեկ անգամ կոչ է անում դատախազությանը` ապահովել նյութերի հասանելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Իլիա Ջիշկարիանիի գործին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: