Բիզնեսի վրա ճնշումներ գործադրելը չի ներվելու. Կալաձե

«Եթե որևէ մեկը փորձի ճնշում գործադրել բիզնեսի վրա, հավատացեք, կպատժվի»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` անդրադառնալով անկախ պատգամավոր Գեդևան Փոփխաձեի հայտարարությանը:

Նշենք, որ Փոփխաձեն հայտարարել էր, թե «Վրացական երազանքը» բիզնեսի վրա ճնշում է գործադրում:

Կալաձեի խոսքով, հայտարարության հեղինակը պետք է կոնկրետ անձանց նշի, ովքեր բիզնեսի վրա ճնշումներ են գործադրել:

«Ընդհանրական խոսակցությունն անհարմար եմ համարում: Եթե բիզնեսին ճնշելու կոնկրետ փաստեր կան, իհարկե, ապացույցներով, պետք է ներկայացվեն»,- հայտարարել է Կալաձեն: