«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, նաև Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և մարդասիրական մարտահրավերների խնդիրները։
«Շոշափվել են միջազգային խաղաղության և անվտանգության առջև ծառացած մարտահրավերները և բազմակողմ գործընկերության հատուկ կարևորությունը՝ կայունության և բարգավաճման ապահովման համար։ Հանդիպման ընթացքում նշվել է այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման հիմնական թեման խաղաղությունն է, անվտանգությունը և կայուն զարգացումը, ինչը վկայում է այս հարցի հատուկ հրատապության մասին», — ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Կառավարության հաղորդմամբ՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Գուտերեշին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցության համար։