Ինտեգրման գործընթացս սկսվել է «1+4»-ից․ Ռուդոլֆ Երեմյան

rudglx

Արդեն 10-րդ տարին է Ռուդոլֆ Երեմյանը զբաղվում է ծրագրավորմամբ։ Դեռեւս 2007 թվականին՝ համակարգչի բացակայության պայմաններում, Ռուդոլֆի հետաքրքրությունը տեխնիկայի հանդեպ սկսվել է նրա առաջին հեռախոսից:

Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցն ավարտելուց հետո, համակարգչային գիտությունների մասնագիտության ընտրության վերաբերյալ չի երկմտել: 1 կիսամյակ Բաթումիում դպրոցականների փոխանակման ծրագրով սովորելիս՝ Ռուդոլֆը ստացել է վրացերեն լեզվի բազային գիտելիքներ:  Այստեղ էլ ծնվել է Վրաստանում rud2բարձրագույն ուսում ստանալու գաղափարը:

Ռուդոլֆը խոստովանում է. վրացական միջավայրում իր ինտեգրման գործընթացը սկսվել է «1+4» ծրագրի նախապատրաստական կուրսից.

«Ոչ միայն ամրապնդեցի վրացերենիս գիտելիքները, այլեւ ադապտացվեցի, հնարավորինս յուրացրեցի թբիլիսցիների մշակույթը: Ամեն օր խոսում էի վրացերեն, միջավայրս փոխեցի, վրացիների հետ էի ընկերություն անում, ձգտում էի արագացնել ինտեգրման գործընթացը»,- ասում է նա:

Այսօր Ռուդոլֆն իրեն 80 տոկոսով ինտեգրված է համարում: Իրեն շատ լավ է զգում թիմում, որտեղ միակ հայն է.

«Ինձ օգնեցին իմ ընկերները, համակուրսեցիները, հիմա էլ, հարկ եղած դեպքում, միմյանց օգնում ենք՝ կլինի աշխատանք գտնելու կամ այլ հարցերում: Լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, զգացել եմ նաեւ դասախոսներիս լավ վերաբերմունքը. տեսնելով, որ փորձում էի դաս պատասխանել, կամ լուծել որեւէ խնդիր՝ նրանք իմ կողքին էին, աջակցում էին ինձ. երբեմն դասերից հետո թեմաները բացատրում էին՝ արդեն ռուսերեն լեզվով»։rud4

Անդրադառնալով նաեւ «1+4»-ի թերություններին, երիտասարդը նշում է․

«Մենք սովորում էինք ընդհանուր թեմաներ, մինչդեռ ես ընդունվում էի մաթեմատիկայի ուղղությամբ: Կարծում եմ, լավ կլիներ, որ ուսանողներն այս մեկ տարվա ընթացքում սովորեին նաեւ մասնագիտական տերմիններ»։

Ծրագրով ընդունվողներին Ռուդոլֆը խորհուրդ է տալիս վրացերենի բազային գիտելիքներ ձեռք բերել մինչեւ Թբիլիսի տեղափոխվելը, իսկ արդեն Թբիլիսիում՝ չընկճվել վրացերեն խոսելիս: Ասում է՝ լեզուն միայն գործածելով կարելի է սովորել:

rud3Այժմ Ռուդոլֆն աշխատում է Pulsar Al կազմակերպությունում, նախագծեր է իրականացրել նաեւ Ֆրանկֆուրտի համալսարանի հետ համատեղ: Այս պահին համագործակցում է «ԹԲՍ» բանկի հետ

«TBC բանկի հետ համատեղ աշխատում ենք Ti Bot ծրագրի վրա: Դա առցանց տեղեկատվական ծառայություն է՝ հիմնված արհեստական ինտելեկտի վրա, որը վրացերենով պատասխանում է բանկի սպառողների հարցերին»։rud1

Ռուդոլֆն ապագայում պատրաստվոմ է ուսումը շարունակել Գերմանիայում, երազում է աշխատել միջազգային բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններում՝ facebook-ում, google-ում կամ amazon-ում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>