Կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր ենք սկսում. Ինաշվիլի

«Վրաստանի հայրենասերներ» դաշինքը սեպտեմբերի 17-ից ցույցեր կսկսի կառավարության հրաժարականի պահանջով:  Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին:

«Սեպտեմբերի 17-ից կսկսենք մեր ցույցերը և ժողովրդի օգնությամբ այս կառավարությանը ցույց կտանք ազգային ուժը»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակն ու դժգոհել, որ ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում այնպես է կազմակերպել փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումն ընդդիմադիրների հետ, որ «Վրաստանի հայրենասերներ» դաշինքից ոչ մի ներկայացուցչի չեն հրավիրել:

«Մենք բազմիցս փորձել ենք ընդհանուր լեզու գտնել «Վրացական երազանքի» հետ, սակայն ո՛չ սահմանադրական բարեփոխումների, ո՛չ էլ այլ նախաձեռնությունների ժամանակ դա անել հնարավոր չեղավ: Մենք տեսնում ենք, որ օր օրի ավելի ու ավելի մեծ վտանգ է սպառնում երկրի ժողովրդավարությանն ու մոռացության է մատնվում վրաց ազգը: Սեպտեմբերի 17-ից սկսած մեր ցույցերի պահանջը լինելու է կառավարության հրաժարականը»,- ասել է Իրմա Ինաշվիլին:

Տեղեկացնում է apsny.ge-ն:

Թողնել պատասխան