Հրդեհ «Ռուսթավի 2»-ում. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

«Ռուսթավի 2»-ի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հեռուստաընկերությունը  տասնյակ հազարավոր լարիի վնաս է կրել: Այս մասին տեղեկացնում է  հեռուստաալիքը:

Կրակը բռնկվել է կեսգիշերին մոտ և այն մարելու համար պահանջվել է մի քանի ժամ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 187 հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով (այրել, վնաս հասցնել գույքին):

«Վնասը մինչև վերջ հաշվված չէ, տեխնիկներն աշխատում են և ամեն րոպե ավելանում է փչացած տեխնիկայի քանակը: Կրակն ուժգին էր և բնական է, ծուխը վերևի հարկերն է բարձրացել և փչացրել համակարգիչների մի մասը»,- հայտարարել է հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի պետ Նոդար Մելաձեն:

Թողնել պատասխան