Մարգվելաշվիլին անդրադարձել է հակաահաբեկչական գործողությանը

margvelashvili

Վրաստանի նախագահն արձագանքել է երկու օր առաջ Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությանը:

Հանդես գալով դեպքից հետո առաջին մեկնաբանությամբ, երկրի նախագահը խոսել է ահաբեկչության տեսանկյունից երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին.

«Պետք չէ միամտորեն մտածել, թե Վրաստանը գտնվում է այն իրականության մեջ, որտեղ բացակայում են համաշխարհային վտանգները, որտեղ որևէ ճգնաժամ չի կարող վերաճել ավելի մեծ խնդրի: Նման դեպքերում պետք է միահամուռ գործել»,-ասել է Մարգվելաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով գործողություններն իրականացնողներին:

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ վերջ կտրվեն այն «անհիմն» խոսակցություններին, թե նման դեպքերում կարիք չկա, որ գործողությունները վերահսկի անվտանգության խորհուրդը կամ նմանատիպ այլ մարմին:

«Ճիշտ գնահատեք իրականությունը, չի կարելի դրան միամտորեն նայել: Պետք է գիտակցել, թե հնարավոր ինչ վտանգներ կարող են սպասվել»,-Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցում  «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>