Սաակաշվիլին նարնջագույն հեղափոխությունների Լենինն է. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին «նարնջագույն հեղափոխությունների Լենին» է անվանել:
«Միխեիլ Սաակաշվիլին բոլոր նարնջագույն հեղափոխությունների կազմակերպիչն է: Ջին Շարփը (արաբական աշխարհի հեղափոխությունների ալիքի ոգեշնչողը, խմբ․) որոշ ժամանակ առաջ է մահացել, իսկ Սաակաշվիլիին դեռ պետք է Նոբելյան մրցանակի առաջադրել: Նա պրագմատիկ գործիչ է, նարնջագույն հեղափոխությունների Լենինն է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի սահմանային ծառայությունը ձերբակալել և Լեհաստան է վերադարձրել Միխեիլ Սաակաշվիլիին:
Լուսանկարը` Segodnya.ru-ի

Թողնել պատասխան