Վերին Լարսում ահաբեկչության մեջ մեղադրվող կին է ձերբակալվել

lars

Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում:

Հայտարարությունում ասվում է, որ վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ:

Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կասկածյալի ամուսինը ծայրահեղական իսլամի հետևորդ էր, որ մահացել է Մերձավոր Արևելքում՝ պատերազմի ժամանակ, ինչից հետո կինը դարձել է ջիհադի (պատերազմ՝ հանուն հավատի) հետևորդ:

Միևնույն տեղեկատվությամբ՝ կասկածյալը Թուրքիայի տարածքով Սիրիա է տեղափոխել տասնյակ մարդկանց, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>