Փոխվարչապետը խոսել է շուկաների ապահովագրության անհրաժեշտության մասին

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն կարծում է, որ շուկաների և առևտրի կենտրոնների ապահովագրությունը պարտադիր է: Այս մասին նա ասել է հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի «Մանկական կենտրոնի» խոշոր հրդեհից հետո. որի հետևանքով տասնյակ  տնտեսվարողներ նյութական մեծ վնասներ կրեցին. «Ես մտնում եմ այդ մարդկանց դրության մեջ: Այս ամենը շատ ծանր էր նրանց համար: Պետք է պարզել պատճառները: Ապագայի համար կարծում  եմ` պարտադիր է առևտրի կետերի ապահովագրությունը: Սա սկզբունքային է, պետք է լինի կատեգորիկ պահանջ: Անհրաժեշտ է խստացնել այս ուղղությամբ պահանջները»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի «Մանկական կենտրոնում» ժամեր  տևած հրդեհը ոչնչացրել է տասնյակ առևտրային տաղավարներ: Քրեական գործ է  հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 187 -րդ հոդվածով :

Թողնել պատասխան