Ալասանիան «պաշտոնները  կբաժանի» ընտրություններից հետո

«Մենք ընտրությունների և ընտրողների հետաքրքրության վրա ենք կենտրոնացած և ոչ թե պաշտոններ  բաժանելու»,-այսպես է արձագանքել  «Ազատ դեմոկրատների»  առաջնորդ Իրակլի Ալասանիան այն հայտարարություններին, թե  ընտրություններին  մասնակցող կուսակցությունները նախապես պետք է ներկայացնեն  նախարարների  իրենց թեկնածուներին:

Ալասանիան ասել է, որ իր գլխավորած  կուսակցությունը կսկսի «պաշտոնները բաժանել» այն ժամանակ, երբ ժողովուրդն արդեն իր վստահությունը հայտնած կլինի:

«Մեր կուսակցությունը հայտնի է  ամենաբարձր որակավորում ունեցող անդամներով: Նրանցից  ոմանք նախարարություններ են ղեկավարել, ոմանց համեմատությամբ  գործ արել,  ոչ թե փչացրել»,- ասել է Ալասանիան` հավելելով, որ հիմա կուսակցության միակ առաջադրանքը ժողովրդի վստահությանն արժանանանալն է:

Թողնել պատասխան