Այրվել է Դիմիտրի Լորթքիփանիձեի տունը

Այրվել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդերից մեկի՝ Դիմիտրի Լորթքիփանիձեի տունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել ինքը՝ Լորթքիփանիձեն:

Ըստ նրա՝ հրդեհի բռնկման ժամանակ կինը, երեխաները  և զոնքանչը տանն են եղել: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 01:30-ին, իսկ կրակը կարողացել են տեղայնացնել միայն առավոտյան 07:30-ին:

Քաղաքական գործիչը համապատասխան մարմիններից պահանջում է պարզել հրդեհի պատճաները:

«Շնորհակալություն ուշադրության և աջակցության համար: Աստծո օրհնությամբ վերապրեցինք ամենադժվարը: Երեք փոքրիկները, կինս ու զոնքանչս փրկվեցին: Գիշերվա ընթացքում կրակի դեմ պայքարում էին Թբիլիսիի, Մցխեթայի և Թուշեթիի միավորումները»,- գրել է Լորթքիփանիձեն:

Թողնել պատասխան