Աջարիայի գյուղատնտեսության նախարարը հերքում է ասիական բզեզների՝ ցիտրուսի այգիները վնասելու տեղեկատվությունը

Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարար Ավթանդիլ Մեսխիձեն հերքել է տեղեկությունը, թե ասիական բզեզը վնասել է նաև ցիտրուսի այգիները։

Ավթանդիլ Մեսխիձեն նշել է, որ ասիական բզեզի՝ ցիտրուսի այգիներին վնաս հասցնելու համար բնակչությունը նույնիսկ չի դիմել իրենց։

Ըստ Մեսխիձեի՝ ասիական բզեզի դեմ դեղամիջոցը բաժանվել է ցիտրուսի այգեպաններին՝ բզեզի հայտնվելը կանխարգելու նպատակով։

Նշենք, որ տարածված տեղեկության համաձայն՝ ասիական բզեզը հայտնվել էր նաև Աջարիայում և վնասել մանդարինի բերքը։

Թողնել պատասխան