Ավելի քան 200 ուսանող Եվրոպայում և Ամերիկայում սովորելու կրթաթոշակ է ստացել

Վրաստանի «Միջազգային կրթական կենտրոնի» կողմից տրամադրված կրթաթոշակների աջակցությամբ ավելի քան 200 վրաց ուսանող հնարավորություն է ստացել կրթությունը շարունակել Ամերիկայում կամ եվրոպական երկրներում:

Կենտրոնը տրամադրել է կրթաթոշակներ MA և PhD ծրագրով սովորող ուսանողների համար:

Ընտրված ուսանողները կսովորեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի,  Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի համալսարաններում: 200 ուսանողից 100-ի կրթաթոշակի գումարը կտրամադրվի Վրաստանի պետական բյուջեից, 80-ը՝ Հունգարիայի կրթաթոշակային պետական ծրագրից, 12-ը՝ Միացյալ նահանգների կողմից ևս 20-ը վրաց–ֆրանսիական կրթաթոշակային ծրագրի կողմից:

Տեղեկացնում է agenda.ge-ն:

Թողնել պատասխան