Ավտոմեքենայի պայթեցումը կազմակերպել է երրորդ կողմը․ Խուխաշվիլին

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին կարծում է՝ ընդդիմադիր պատգամավոր  Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցրել է երրորդ կողմը։ «Ես չեմ կարծում, թե դա կազմակերպել են իշխանությունները  կամ «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությունը»:

Խուխաշվիլին «interpressnews»-ի հետ զրույցում նշել է, որ դեպքի հետ առաջ քաշված վարկածները` պայթյունի հետևում իշխանություններն են կանգնած, կամ հենց ինքը՝  Թարգամաձեն, խոսում է  հասարակության դեգրադացման մասին:

«Տարբերակներից ոչ մեկն էլ իրակատեսական չեմ համարում: Երբ նման դեպք է տեղի ունենում, առաջին հերթին պետք է մտածենք դրդապատճառների մասին: Բնական է, որ իշխանությունների համար  դա ցանկալի երևույթ չէ, ուստի անհիմն են իշխանությունների  դեմ մեղադրանքները: Իսկ այն, որ սեփական մեքենան պայթացրել է Թարգամաձեն, սա էլ  կարծես թե,  ֆանտաստիկայի  ոլորտից է»,-ասել է քաղաքագետը:

Խուխաշվիլին համոզմունք է հայտնել, որ  դեպքը ամենայն հավանականությամբ կազմակերպել է երրորդ մի ուժ: «Սակայն իշխանություններն ու ընդդիմությունը շարունակում են մեղադրել միմյանց` անտեսելով այս վարկածը»,- նշել է Խուխաշվիլին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել:

Թողնել պատասխան