«Արդարադատություն Հայաստանում»

Հայաստանում և Սփյուռքում բնակվող  մի խումբ  մտավորականների կողմից «Արդարադատություն Հայաստանում» կոալիցիա է ստեղծվել, և համանուն վերտառությամբ ուղերձ է հրապարակվել Change.org ինտերնետային կայքում, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

Մենք, որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր,հավաքականորեն հավատարիմ ենք   Հայաստանում անհապախ փոփոխության եւ արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունէցածցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների՝

Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական ​​անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը,քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին,  արտագաղթին եւ ընտրակեղծիքներին,  որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք Այո՛

Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը եւ  պաշտպանությանը,  արդար եւթափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը,  օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին,  իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւ թշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին,Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն,կարեկցանք,  արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ  եւակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսով ապահովել հավասար, արդար եւ  կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայնկարեւոր է:

«Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը եւ նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես եւ դիտորդ ազատ եւ արդար ընտրությունների, միեվնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային եւ ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է։

Թողնել պատասխան