Բազմազավակ ընտանիքը 1 լարիով բնակարան է ձեռք բերել

Վրաստանի կառավարության հրամանով, Թբիլիսիում բնակվող 8 երեխայի հայր Գիորգի Գելաշվիլին բնակարան է ստացել, որի համար նա փոխանցել է ընդամենը 1 լարի: Գելաշվիլիի գույքային իրավունքներն արդեն գրանցված են Վրաստանի պետական ռեգիստրում:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝  2013 թվականի հունիսի 18-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ Գիորգի Գելաշվիլին խոսում է իր ընտանիքի սոցիալական նպաստների դադարեցման մասին և Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից օգնություն հայցում:

Թողնել պատասխան