Բողոքի ակցիա` Թբիլիսիի Երևանի պուրակում

Հավլաբարի մետրոյի հարակից տարածքում`   սթենդների վրա Թբիլիսիի մի շարք փողոցներ էին ներկայացված: Սակայն Ցուցադրությունը ոչ թե փողոցների գեղեցկությունը  ցույց տալու  համար է, այլ  այս  կերպ բնակիչները պահանջում են,  որպեսզի իրենց բակերն ու փողոցները վերանորոգվեն:

12890894_1527297134246912_8898880717049800729_oԱսում են` չորս տարուց ավել է` փողոցները չեն ասֆալտապատվում:   Դրանց վրա արդեն փոսեր են գոյացել, որոնք  դժվարացրել են մարդկանց տեղաշարժը:  Երթուղայինների և շտապ օգնության մեքենաների ելումուտը ևս մեծ դժվարությունների հետ է կապված:   

Մեր հարցին` ինչու է ակցիան կազմակերպվել հենց երևանյան պուրակի տարածքում, կազմակերպիչներն ասում են`  սա հայտնի  պուրակ է, այստեղ  միշտ մարդաշատ է, և այս կերպ փորձում են  իշխանությունների ուշադրությունը  գրավել.

«Տեղական իշխանություններին  դիմել ենք,  ոչ մի շարժ 12524378_1527297260913566_4237455414361452047_nդեռևս չկա: Պատասխանում են, որ այս պահին միջոցներ չկան, երբ կլինեն` չգիտեն:   Այսօր մենք այսօրինակ ցուցադրություն ենք կազմակերպել: Այստեղ հիմնականում հայկական բնակչություն է, և մենք ցույց ենք տալիս այն, թե կառավարությունն ինչ պետք է անի ու չի անում: Փողոցներն արդեն չորրորդ տարին այս վիճակում են»:

Մելաանիի փողոցի  բնակչուհի Սիլվա Կարտաշյանը     ցույց է տալիս իրենց բակի փողոցը.    դեկտեմբերին    ջրագծի վթարի պատճառով  հեղեղվել է բակը, ավիրել հարևան տներից մեկը:   Գոյացած մեծ փոսերի պատճառով այստեղ ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաների անցուդարձը  մեծ դժվարությունների հետ է կապված.

12439292_1527297420913550_3912943798897260401_n« Դեկտեմբերից  դիմում ենք.  նա նրա մոտ ա ուղարկում, նա նրա մոտ,  հիմա էլ ասել են երկուշաբթիից հինգշաբթի պտի գան, հերթական երկուշաբթին ու հինգշաբթին է: Հույսով ենք ապրում, տեսնենք` ինչ կանեն»: 

Բողոքի երթը  երևանյան պուրակից տեղափոխվեց  դեպի Կարմիր ավետարան եկեղեցու մոտ, որտեղ  միացան նաև հարևանության  ապրող  բնակիչներից մի քանիսը: Եկեղեցու հարևանությամբ տարածքը`   ակցիայի մասնակիցների համոզմամբ` վերջերս վաճառվել է, և շուտով այստեղ պետք է հյուրանոց կառուցվի: 12919842_1527297467580212_3326490952518495367_n

Բնակիչները դեմ են դրան մի քանի պատճառներով. նախ որ շինարարության արդյունքում եկեղեցին կմնա ստվերում, և այս դեպքում դրա ռեստավրիացիայի մասին խոսք լինել չի կարող: Նաև այն, որ շինարարության արդյունքում առանց այն էլ նեղ փողոցը, որը երրկողմանի երթևեկություն է ապահովում, ավելի է նեղացել, քանի որ  սեփականատերը օգտվել է նաև փողոցի երթևեկելի մասի  տարածքից:

Ակցիային միացավ նաև   «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան, ով Ալիքի հետ զրույցում նշեց, որ պայքարողների կողքին է կանգնելու.

  12472455_1527297510913541_6004374188733463479_n«Պատմական հուշարձանի առջև որևէ շենքի կառուցումն անընդունելի է: Մենք բողոքում ենք  ինչպես Ճանապարհը նեղացնելու,  այնպես էլ  պատմական հուշարձանը ստվերում թողնելու դեմ: Թույլ չենք տա, որ քաղաքապետարանն  այս տարածքը վաճառի.  ամեն ինչ անելու ենք, որպեսզի  այն տրվի Հավլաբարիի  բնակիչներին:  Իշխանությունների վերաբերմունքը պետք է համարժեք պատասխան ստանա:  Մեր դեպքում դա բազմամարդ  ցույցերի կազմակերպումն է.  պետք է ասեմ, որ դրանից ներկա իշխանությունը  վախենում է:  Քաղաքակիրթ որևէ  երկրում և հատկապես նման պատմական քաղաքում այսպիսի քայլն անընդունելի է» :   

Հայկական եկեղեցու հարևանությամբ երկար տարիներ ապրող  բնակչուհի Լարիսա  Սուխիշվիլին, ասում է` ցավ է ապրում, որ  65  տարի իր պատուհանից տեսել է  հինավուրց տաճարը, իսկ  հիմա  նայելու է  նորակառույց  հյուրանոցին.  չի ուզում, որ եկեղեցին մնա հյուրանոցի պատերի հետևում:

«Ես այս թաղամասի բնակիչ եմ: Ցավում եմ`  հայկական եկեղեցին, որն ինչպես նախնիներիցս գիտեմ , Թիֆլիսի առաջին  հայկական եկեղեցին է, կարող է կորցնել իրեն պատկանող  տարածքը:  Մանկությունս  այս եկեղեցու մոտ է անցել:  Սիրտս ցավում է` եկեղեցու հետևի  մասում  մի հյուրանոց կա, մեկն էլ պատրաստվում են առջևում կառուցել:  Ինչու ցանկություն չկա պահպանել մեր հարուստ  ժառանգությունը: Ասում են` Հայկական սփյուռքն այս հարցերին չի խառնվում, որպեսզի չասեն թե հայերը կռվում են վրացիների դեմ: Մեկ ուրիշն ասում է,  թե փող են վերցրել և աչք փակել խնդրի վրա:  Այնուամենայնիվ  չի կարելի հարցն  այսպես թողնել.  նեղանում է նաև եկեղեցու առջև ընկած ճանապարհը` երթևեկության համար դառնալով իրական  խոչընդոտ» :   

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցներն ասում են` սա  միայն սկիզբն է , պայքարը շարունակելու են, իսկ  եկեղեցու հարևանությամբ   սկսվել և շարունակվում է օբյեկտի շինարարությունը: Երևում է, որ  արդեն հիմքի կառուցման   աշխատանքներ են տարվում, իսկ մինչ այդ տարածքը ծառայում է  որպես  մեքենաների կայանատեղի:

Թողնել պատասխան