«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պահանջում է խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով

Ըստ քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Զուրաբ Ճիաբերաշվիլիի, հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատարանի անդամների վրա հաճախակի գործադրվող ճնշման փաստերը:

Ինչպես հայտարարել է քաղաքագետը, նա մտադիր է բարձրացնել այս հարցը խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին:

Օրենսդիր մարմնում քննչական հանձնաժողովի ստեղծման դեմ հանդես են եկել իշխող կուսակցության «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները:

Ըստ ԱԺ պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլիի, հանցագործությունների հետաքննությունը քննչական մարմինների գործն է:

Թողնել պատասխան