Զուգդիդիի քաղաքապետի աթոռի համար 7 թեկնածու է պայքարում

Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնի համար 7 թեկնածու է գրանցվել։ Նրանցից մեկն անկախ թեկնածու է, 6-ը՝ կուսակցական:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լաշա Գոգիան գրանցվել է սեպտեմբերի 21-ին: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնում է Լևան Կոնջարան, «Եվրոպական Վրաստանը»՝ Լելա Քեբուրիան, «Հայրենասերների դաշինքը»՝ Գոգիտա Բիգվավան:

Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել նաև, որ «Գիորգի Վաշաձե-Միասնություն հանուն նոր Վրաստանի» դաշինքի թեկնածուն լինելու է Գիզո Ստուրուան, իսկ «Ժողովրդավարական շարժում- Ազատ Վրաստան»-ից՝ Զուրաբ Ջինջոլավան:

Զուգդիդիի քաղաքապետի անկախ թեկնածու Զվիադ Սիճինան ներկայացվել է նախաձեռնող խմբի կոմից:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ը թեկնածուների գրանցման վերջնաժամկետն էր:

Թողնել պատասխան