Էլիսաշվիլիի շտաբի անդամները դիմել են ոստիկանություն

Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիի շտաբի ղեկավար, իրավաբան Վանո Նորակիձեն կանչվել է հարցաքննության։ Նա նախորդ օրը դիմել էր ոստիկանությանը եւ տեղեկատվություն էր փոխանցել ինտերնետ ծառայության կենտրոնում տարածված տեսահոլովակի մասին, որտեղ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն Ալեկո Էլիսաշվիլիի համար ստորագրություններ են հավաքում:

Շտաբի անդամները գտնում են, որ իրավապաշտպանները պիտի հետաքննություն սկսեն ընտրողին ստելու եւ նրա կամքի արտահայտմանը խոչընդոտելու գործով: Շտաբում ասել են, որ սա իշխանության կողմից արված սադրանք էր:

Թողնել պատասխան