Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում քաղաքային այգի կգործի

Առաջիկա չորս տարիների ընթացքում Թբիլիսիի կենդանաբանական այգին ամբողջովին կտեղափոխվի Թբիլիսյան ծովի (Թբիլիսիի ջրամբար) հարակից տարածք:  

Կենդանաբանական այգու ներկայիս տարածքում, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Հերոսների հրապարակի հարևանությամբ, կկառուցվի Թբիլիսիի քաղաքային այգի:

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նրա խոսքով՝  տեղափոխությունը կընթանա փուլ առ փուլ ,  քանի որ մեծ ծախսերի (30-40 մլն լարի) հետ է կապված:

«Թբիլիսյան ծովի հարակից տարածքում անցյալ տարի շների ապաստան է կառուցվել, որտեղ և արդեն գտնվում են շները: Այս տարի շուրջ 20 տարբեր վանդակներ կկառուցվեն»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:

Թողնել պատասխան