Իմ ընտրողների համար վիրավորական է «Սահմանադրությունը մեկ կուսակցություն է ընտրել» արտահայտությունը. Զուրաբիշվիլի

Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին Սահմանադրության վերաբերյալ նախագահի նկատառումների քննարկման ժամանակ դիմել է նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեին: Պատգամավորի խոսքերով՝ իր ընտրողների համար վիրավորական է, երբ Դոլիձեն նշում է, թե Սահմանադրությանը կողմ է քվեարկել միայն մեկ կուսակցություն, այն դեպքում երբ կան անկախ պատգամավորներ:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ հասարակությունը ցանկանում է  պատգամավորներին և  նախագահին ուղիղ ընտրակարգով ընտրել:

«Հետաքրքիր է՝ ինչ տրամաբանությամբ է հնարավոր, որ հասարակությունը ցանկանա նախագահին ընտրել ուղիղ ընտրակարգով, իսկ պատգամավորներին ոչ: Քաղաքացին ցանկանում է ավելի մոտ լինել իր պատգամավորին, պատգամավորն էլ պետք է պատասխանատու լինի ընտրողների համար և զգա, որ հաշվետու է: Սա միանգամայն ժողովրդի ցանկությունն է, սակայն դուք մի դեպքում աջակցում եք նրան, մյուս դեպքում՝ ոչ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Թողնել պատասխան