Ստալինի աճյունը պետք է փոխանցել Վրաստանին․ Կադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»:

Այս մասին Կադիրովը հայտարարել է «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:

«Պետք է բարի կամք դրսևորենք և Ստալինի աճյունը փոխանցենք Վրաստանին, թող  նրան վերահուղարկավորեն իր հայրենիքում»,-նշել է Կադիրովը:

Վերջինիս խոսքով, քանի որ Վրաստանը նախկին խորհրդային երկիր է, «տրամաբանական ու արդար կլինի, որ Վրաստանը հնարավորություն ստանա Ստալինին հուղարկավորել իր տարածքում»:

Թողնել պատասխան