ԿԱՀ-ում անչափահասների սեռական ոտնձգությունների փաստով քննություն է ընթանում

Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցը, ով պնդում է, թե ֆրանսիացի խաղաղապահները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են թույլ տալիս, աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել`

դա բացատրելով ՄԱԿ-ի անգործությամբ և մեղավորների բացարձակ անպատժելիությամբ: «BBC»-ի ռուսականա ծառայությունը հաղորդում է, որ Անդերս Կոմպասը հայտարարել է, թե ՄԱԿ-ը չի զբաղվում ֆրանսիացի զինծառայողների հետաքննությամբ: Կոմպասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսարի գրասենյակի դաշտային օպերացիաների ղեկավարն էր: Վրեջինս, Ֆրանսիացի զինածառայողների ոտնձգությունների մասին փակ զեկույցը ֆրանսիացի դատախազներին ներկայացրել էր դեռեւս 2014-ին:

Ներկայում հետաքննություն է ընթանում 14 զինծառայողի գործով: 2015-ի դեկտեմբերին անկախ փորձագետները եզրահանգման էին եկել, որ ՄԱԿ-ը ադեկվատ չի արձագանքել սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին: Փորձագետների կողմից պարզվել է, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անչափահասները` սկսած  9 տարեկանից, սեռական գործողությունների են եթարկվել` գումարի կամ կերակուրի դիմաց: Կոմպասը պաշտոնից ազատվել էր` գաղտնի տեղեկատվություն հրապարակելու մեղադրանքով, ապա ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը որոշել էր,  որ սա անօրինական քայլ է, և նա պետք է վերադառնա պաշտոնին:

Թողնել պատասխան