Հոգևորականները դիմել են պետական կառույցներին

Վրաստանի հոգեւոր դասի ներկայացուցիչները դիմել են պետությանը` պահանջելով քննարկել «ընտանեկան բռնութունը կանխելու, դրա զոհերի պաշտպանության եւ օգնության մասին» մասին օրինագիծ:

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչները պաշտոնական նամակով դիմել են Վրաստանի նախագահին, վարչապետին, Խորհրդարանի խոսնակին եւ Արդարադատության նախարարությանը` խնդրանքով, որպեսզի ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի փոփոխությունները տեղի չունենան առանց հանրային քննարկումների:

Դիմումում մասնավորապես ասվում է, որ օրինագծի շնորհիվ, սոցիալական աշխատողների ինստիտուտին եւ սոցաշխատողներին հնարավորություն է ընձեռնվում՝սեփական որոշմամբ, առանց դատարանի միջամտության, առանց որեւէ հետաքննության, երեխային ընտանիքից բաժանելու վերաբերյալ: Հոգեւորականների կարծիքով` նման իրավիճակը ստեղծում է ընտանիքի վրա ճնշումների եւ վերահսկողության մեխանիզմ, ինչը անընդունելի է:

Նամակում նշվում է նաեւ, որ ընտանիքի վերաբերյալ օրենքի ընդունումը չպետք է իրականացվի առանց հանրության կարծիքը հաշվի առնելու. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրենքը գործելու է եկեղեցու հետեւորդների մի մեծ խմբի վրա, ապա նման օրենքի ընդունումը չպետք է իրականանա առանց եկեղեցու համաձայնության»,— նշված է 24 հոգեւորականի ստորագրությամբ նամակում:

Թողնել պատասխան