Քոբուլեթիի հինգ դպրոցներում տարհանում է իրականացվել

Վրաստանի Քոբուլեթի քաղաքի հինգ հանրակրթական դպրոցներից աշակերտների տարհանում է իրականացվել: Վրաստանյան formulanews լարվամիջոցի փոխանցմամբ, տարհանում է իրականցվել N1, N2, N3, N5 և N6 հանրակրթական դպրոցներից:

Ըստ առկա տեղեկությունների՝ դպրոցի աշակերտները սոցցանցում տեսել են դպրոցի վրա սպասվող հարձակման մասին ռուսալեզու տեղեկություն ու հայտնել տնօրինությանը, որից հետո դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում այս միջադեպի մասին: Պաշտոնական տեղեկություններ ևս չկան: