Հունվար-հուլիս 2017. Վրաստանի ՀՆԱ-ն 4,4% է

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական տվյալների գրասենյակի՝ Geostat-ի, 2017 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Վրաստանը տնտեսական կայուն աճ է գրանցել:

2017 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վրաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա հուլիսի հետ համեմատած գրանցել է 3,8 տոկոս աճ: Զուգահեռաբար 2016 թվականի առաջին 7 ամիսների հետ համեմատած 2017-ի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի համախառն ներքին արդյունքը գրանցել է 4,4 տոկոս աճ:

Համաշխարհային  բանկի կանխագուշակման համաձայն` 2017 թվականին Վրաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 3,5 տոկոս, իսկ 2018 թվականին այն կգերազանցի 4 տոկոսը:

Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանի տնտեսությունից 2017 թվականին ակնկալում է 4 տոկոս աճ: Նույն կարծիքին է նաև Վրաստանի տնտեսության նախարար Դիմիտրի Քումսիշվիլին: Տեղեկացնում է Agenda ge-ն:

Թողնել պատասխան