Վրաստանի զինվորականները նորմատիվներ կհանձնեն մայիսին

Վրաստանի ՊՆ-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն, այն զինվորականները, ովքեր 3 փորձից չեն հանձնի նախարարության կողմից սահմանված նորմատիվները հեռացվեն համակարգից:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նորմատիվներ հանձնելը վերաբերելու է շարքային զինծառայողից մինչև գնդապետ:

Միևնույն ժամանակ նախարարությունում չեն հաստատում տարածված տեղեկատվությունը, որ նշված գործընթացի հետևանքով աշխատակիցների թվաքանակի նվազեցում է նախատեսվում, սակայն չեն բացառում նաեւ, որ աշխատանքից կազատվեն այն անձինք,  ովքեր նորմատիվները հանձնելու մի քանի փորձը կձախողեն:

«Մայիս ամսից սկսվում է նորմատիվների հանձնման գործընթացը: Նոր օրենքի համաձայն, զինվորականը, որը չի հանձնի ֆիզիկական նորմատիվները, հաջորդ  2  ամիսների ընթացքում կունենա վերահանձնման հնարավորություն: Առանց հիմքի ՊՆ-ն  ոչ ոքի չի ազատի աշխատանքից: Նորմատիվների հանձնումը վերաբերում է բոլոր զինվորականներին»,-տեղեկացնում է Պն մամլո ծառայությունը:

Թողնել պատասխան