ՄԱՇ-ի փակուղուց դուրս գալու բանալին Սահակաշվիլիի ձեռքերում է. Բոկերիա

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիգա Բոկերիան կարծում է, որ կուսակցության խնդիրները ստեղծում են հատկապես այն անդամները, ովքեր Միխեիլ Սահակաշվիլիի յուրաքանչյուր խոսքը որպես կատարյալ ճշմարտություն են ընդունում։

«Խորհրդարան մտնելու ընթացքում մեկնարկեց այս չափազանց կեղտոտ արշավը: Այդ խումբը քայլ առ քայլ պառակտում է կուսակցությունը: Այս արշավը նաև ապագայում կշարունակվի՝ բոյկոտելով կուսակցության լեգիտիմ կառավարությունը: Սա է ցավալի իրականությունը: Դավիթ Բաքրաձեն անկեղծորեն փորձում էր փոխել ոչ նորմալ իրականությունը, սակայն նրա ելույթը որոշների կողմից որպես վախկոտութուն ընկալվեց: Չնայած այդ դժվարություններին, մենք շարունակում ենք հանդիպումները կուսակցության անդամների հետ: Փորձում ենք ելք գտնել այս ծանր իրավիճակից: Ցավոք սրտի, ելքի դռան բանալին մեր ձեռքում չէ, այլ՝  Սահակաշվիլիի, ում ենթակայության տակ գտնվող կուսկացական խումբը շարունակում  է վարկաբեկել և վարվել շատ ամոթալի ձևով»,- հայտարարել է Բոկերիան: Տեղեկացնում է«frontnews.ge»-ն:

Հիշեցնենք,  դեկտեմբերի 28-ին պետք է կայանար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հերթական նիստը, սակայն քվորումի բացակայությա պատճառով այն տեղի չի ունեցել:

Թողնել պատասխան