Վրաստանի ընդդիմությունը ՆԳ նախարարին խորհրդարան է հրավիրում

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը  երկրի Ներքին գործերի նախարարին ու պետանվտանգության ծառայության ղեկավարին խորհրդարան է հրավիրել:

Ընդդմիդիր պատգամավորների խոսքով՝  կասկածելի պայմաններում ադրբեջանցի լրագրողի անհետանալը պետության հանդեպ իրականացված հանցագործություն է, որի մեջ ամենայն հավանականությամբ «ներգրավված են եղել նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները»:

Նրանք անհրաժեշտություն են համարել հարցի շուրջ երկրի իրավապահ մարմինների ղեկավարների կողմից մանրամասն տեղեկատվութան տրամադրումը:

«Սա ոտնձգություն էր երկրի ազգային շահերի դեմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվել են գործարքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Օթար Կախիձեն՝ կոչ անելով իշխող «Վրացական երազանք»-ին լրջորեն մոտենալ հարցին։

Թողնել պատասխան