Ուկրաինայի նախագահի աշխատակազմը չի ներկայացրել Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու փաստաթղթերը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը չի բավարարել ուկրաինական «Դոստուպ դո պրավդի» թերթի պահանջը՝ ներկայացնել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանի պատճենը:

«Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին պահանջած տեղեկատվությունը գաղտնի է, այլ անձի իրավունքներին եւ օրենքով պաշտպանված շահերին է վերաբերում, այսպիսի տեղեկատվություն ստանալու համար Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ գրավոր դիմում չի ներկայացվել»,- ասված է նախագահի աշխատակազմի պաշտոնական պատասխանում:

Թողնել պատասխան