Պայթեցվել է ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան

Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել:

Ալիք մեդիայի լրագրողները այս պահին գտնվում են դեպքի վայրում։ Շուտով կներկայացնենք մանրամասներ եւ տեսանյութ:

Թողնել պատասխան