Պաշտպանության նախկին նախարարի վրա հարձակվողը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Գորիի շրջանային դատարանն անձին, ով ըստ մեղադրող կողմի՝ փորձել է սպանել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին և նրա համակիրներին, 17 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի դատախազությունը:
«Գորիի շրջանային դատարանն ընդունել է դատախազության կողմից ներկայացված ապացույցները՝ հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռք բերման, պահպանման և տեղափոխման, ծանրացնող հանգամանքներում երկու և ավելի մարդկանց կանխամտածված սպանության փորձի մասին և Վրաստանի ՔՕ 236-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետի և 19-109 հոդվածի առաջին մասի «Գ» և երրորդ մասի «Ա» ենթակետերի հատկանիշներով նախկինում դատապարտված Ա. Ի.-ին դատապարտել է ազատազրկման»,- ասվում է դատախազության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իրակլի Օքրուաշվիլիի և նրա համախոհների վրա հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին` նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Թողնել պատասխան