Պետանվտանգության հայտարարությունը Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացու վերաբերյալ

Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 23-ին Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս նախօրեին ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել Ցխինվալի՝ հարցաքննության:

Դեպքի առթիվ Վրաստանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.

ՊԱԾ-ի տեղեկություններով, 2018թ-ի փետրվարի 22-ին, օկուպացված Ցխինվալիի ներկայացուցիչները Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լեւան Քուտաշվիլիին եւ Իոսեբ Պավլիաշվիլիին ապօրինի կերպով ձերբակալել են: Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն, Արչիլ Տատունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին` օկուպացված Ցխինվալի քաղաքային հիվանդանոցում: Ներկա պահին Պետական անվտանգության ծառայությունը թեժ գծի օգնությամբ դե-ֆակտո իշխանություններից (Ցխինվալիի խմբ.) եւ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից պահանջել է Արչիլ Տատունաշվիլիի մահվան եւ վերը նշված բոլոր անձանց ձերբակալության մասին սպառիչ բացատրություններ:

Նշվածի վերաբերյալ անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների եւ Ժնեւի քննարկումների համանախագահների եւ սկզբունքային արձագանքը:

Պետական անվտանգության ծառայության գնահատմամբ, նաեւ սկզբունքային է, որպեսզի Լեւան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի փորձագետներին թույլ տրվի մասնակցել դիակի նախնական հետազոտմանը:

Պետական անվտանգության ծառայությունը ցավակցում է մահացած Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին:

Թողնել պատասխան