«Ռուսաստանը օկուպացրած Հարավային Օսիայի տարածքում մասշտաբային զորավարժություններ է սկսել». Interpressnews

«Interpressnews» լրատվականը   գրում է, որ Ռուսատանը «օկուպացրած Հարավային Օսիայի տարածքում» մասշտաբային զորավարժություններ է սկսել:  Ըստ  Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամլո ծառայության   հայտարարության,  միաժամանակ 7 պոլիգոններում սկսված զորավարժություններին  մասնակցում է ավելի քան 5 000 զինծառայող:

Ուսուցման ընթացքում կիրառվում է  «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր,  «Ակացիա» և  «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ծանր այլ ռազմատեխնիկա:

Զորավարժություններին մասնակցում են  զինվորականներ, ինչպես օկուպացված տարածքից, այնպես էլ Հյուսիսային Կովկասից:  Գրում է «interpressnews»-ը:  

Զորավարժոթյունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը:

Թողնել պատասխան