Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա:

«Չեմ պատրաստվում բեռնախցիկում մեկնել: Ամբողջ կյանքս դրա համար չեմ աշխատել, որ ինչ որ տեղ գնամ բեռնախցիկում: Ես մուտք կգործեմ օրինական: Պորոշենկոն խախտել է Սահմանադրությունը, օրենքները, միջազգային իրավունքը, սակայն ես դա երբեք չեմ արել, երբեք  կանխամտածված օրենք չեմ խախտել և ոչ էլ պատրաստվում եմ, առավել ևս Ուկրաինայում: Պատրաստվում եմ այցելել Ուկրաինա օրենքի սահմաններում և գնալ դատարան, նույնիսկ Ուկրաինայի սարսափելի դատարանում պատրաստվում եմ պաշտպանել իմ իրավունքները»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Վերջինս նաև նշել է, որ «շատ ջերմ» է տրամադրված Վրաստանի հանդեպ. «Սակայն Վրաստանը օլիգարխի ձեռքում է, դա Պուտինի ծրագիրն է եղել, դրա համար Պուտինը վճարել է 2 միլիարդ դոլար: Ես կարող էի երրորդ անգամ մնալ նախագահի պաշտոնում, սակայն կխախտեի Սահմանադրությունը, ինչը չէի անի»:

Թողնել պատասխան