Սահակաշվիլիի համախոհը դատապարտվել է 12 տարի ազատազրկման

Այսպես կոչված «Նավթլուղի գործով»  դատական նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանադրական անվտանգության վարչության նախկին ղեկավար Դաթա Ախալայային դատապարտել է 12 տարի ազատազրկման:Սահմանադրական անվտանգության վարչության բարձրաստիճան պաշտոնյա Գիա Դգեբուաձեն ճաղերի ետևում կանցկացնի 9 տարի՝  2 տարի առանց  պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքի:
Դատավոր Լաշա Չխվիկաձեն դատարանի որոշումը հրապարակել է դեկտեմբերի 21-ին: Դաթա Ախալայան մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության,  իսկ Գիա Դգեբուաձեն՝ կանխամտածված սպանությանը մասնակցելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս Ինտերպոլի միջոցով հետախուզության մեջ էր մինչև սույն թվականի մարտը, երբ Նիդերլանդներից նրան արտաքսեցին Վրաստան:

Թողնել պատասխան