Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կմեկնարկեն առանց Մարգվելաշվիլիի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սահմանադրության նախագծի հանրային քննարկումների առաջին հանդիպմանը չի մասնակցի։  

Այս մասին խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո լրագրողներին  հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին։ Նա նշել է, որ Մարգվելաշվիլին այսօր կարեւոր հանդիպում ունի, ինչի պատճառով չի կարող մասնակցել Քութայիսիիում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրային քննարկումների առաջին հանդիպմանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Փիքրիա Չիխրաձեն հայտարարեց, որ Գիորգի Մարգվելաշվիլին որոշել է մասնակցել սահմանդրության նախագծի հանրային քննարկումներին։

 

 

Թողնել պատասխան