Ստամբուլում «Դավաճանների գերեզմանատան» համար տեղ են հատկացրել

Ստամբուլի իշխանությունները հայտարարել են այսպես կոչված` «Դավաճանների գերեզմանատուն» ստեղծելու մասին: Այն նախատեսված կլինի երկրում հեղաշրջման փորձ կատարածների համար: Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Կադիր Թոփբաշը. «Ես հանձնարարել եմ հատուկ տեղ նախատեսել և այն անվանել Դավաճանների գերեզմանոց: Այնտեղ գնացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայհոյել նրանց, ցանկանալ, որպեսզի նրանք անդրշիրիմյան կյանքում հանգիստ չգտնեն» քաղաքապետի խոսքերը մեջբերում է «Russia Today»-ը:

Հիշեցնենք` թուրքական իշխանությունները բարձրացրել են մահապատժի վերադարձի հարցը` այն բանից հետո, երբ նախորդ հանգստյան օրերին բարձրաստիճան զինվորականների խումբը փորձեց երկում ռազմական հեղաշրջում իրականացնել`  Ռեջեփ Թայյիբ Էրդողանին զրկելով իշխանությունից: Բախումների ընթացքում սպանվեց 200-ից ավելի մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է ապստամբության հնարավոր 6000-ից ավելի մասնակիցների: Ապստամբության գլխավոր նախաձեռնող է համարվում Ֆեթուլլա Գյուլենը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի ղեկավարությունը նրան հայրենիք վերադարձնելու պահանջ է ներկայացրել, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է տարհանել Գյուլենին: 

Թողնել պատասխան