Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելվում է Դարիալիի կիրճում՝ ճանապարհի 134-135 կմ հատվածում,  մեքենաների կայանումը:

Թողնել պատասխան