Վենետիկի հանձնաժողովի անդամները Վրաստանում են

Վենետիկի հանձնաժողովը կուսումնասիրի Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը։ 

Հանձնաժողովի անդամներն արդեն հանդիպել են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ: Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի մասնագետներ լսելու են նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված եվրոպացի փորձագետների կարծիքը:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Վրացական երազանք» խմբակցության անդամ Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը անգլերեն թարգմանությամբ պարբերաբար Վենետիկի հանձնաժողովին է ուղարկում Սահմանադրական փոփոխությունների տարբերակները:

«Երբ օրինագիծը վերջնական տեսք ստանա, նրանք իրենց առաջարկություններն ու կարծիքները կհայտնեն»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Թողնել պատասխան