Վրաստանը հաջողությամբ է հակազդում ռուսական քարոզչությանը․ Ջանելիձե

«Ռուսական քարոզչությունը փորձում է իր տեղը գտնել ոչ միայն Վրաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում: Վրաստանի կառավարությունն այս փուլում հաջողությամբ է հաղթահարում  այդ մարտահրավերները»:  

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ մեկնաբանելով Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի հրապարակած զեկույցում Կրեմլի ազդեցության մեծացման մասին հարցը:

Արտգործնախարարը նշել է, որ հետազոտությունները հաստատում են, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը  պատրաստ են հակազդել ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով հենց այդ նպատակով պետական հաստատություններում գործում են ռազմավարական հաղորդակցության մարմիններ:

Ջանելիձեն տեղեկացրել է, որ կառավարությունը համագործակցում է տարբեր երկրների հետ՝ քաղաքակիրթ աշխարհի մարտահրավեր համարվող ապատեղեկատվությունը հաղթահարելու նպատակով։

Թողնել պատասխան