Վրաստանն առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում. ԵՄ դեսպան

«Մենք գնահատում ենք մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի գրանցած առաջընթացը»,- նման հայտարարություն է արել Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը:

Վերջինիս խոսքով, մարդու իրավունքների համաշխարհային օրը Վրաստանի և Եվրամիության մերձեցման ամենակարևոր օրերից է:

«Եվրամիության քաղաքականությունը, նրա բոլոր որոշումներն ու ջանքերն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար, մարդու իրավունքների ոլորտը մեր գործունեության թիրախում է, որը մենք առավելագույնս իրականացնում ենք Վրաստանի հետ: Գնահատում ենք այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է հիշյալ հարցում: Մարդու իրավունքների պաշտպանությունը ժողովրդավարության ճիշտ և լավ գործունեության պայմանն է,  ինչպես նաև անվտանգության և երկարաժամկետ խաղաղության երաշխիքը»,- ասել է Յանուշ Հերմանը:

Թողնել պատասխան