Վրաստանի ռազմական նոր հայեցակարգը խորհրդարանում է

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ռազմական նոր հայեցակարգ է մշակել, որը նախատեսում է ակտիվ պահուստային ծառայության մեջ ներգրավվել 18-55 տարեկան քաղաքացիներին:

Նոր հայեցակարգը, որին այս օրերին ծանոթանում են խորհրդարանի անդամները, տարվա ընթացքում  պահուստային ծառայության  45 օրյա ժամկետ է սահմանում:

Ակտիվ պահուստային ծառայությունը 3 կետից է բաղկացած՝ զինված ուժերի, տարածքային և մասնագետների: ՊՆ-ն հույս ունի, որ հայեցակարգը ուժի մեջ կմտնի արդեն 2018թ-ից:

Թողնել պատասխան