Վրաստանն աշխարհի կրթված և գրագետ երկրներից է

images (2)Վրաստանը հայտնվել է աշխարհի  ամենակրթված և գրագետ  երկրների վարկանիշային աղյուսակի 51-րդ հորիզոնականում:  Աղյուսակը կազմել է ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանը:  Հետազոտողների խումբը դիտարկել է  200 երկրների տվյալները, որոնցից վարկանիշային աղյուսակ են անցել միայն 61-ը:  Հետազոտության  համաձայն` ամենակրթված երկիրը  Ֆինլանդիան է: Առաջին հնգյակում են նաև Իսլանդիան, Նորվեգիան, Դանիան և Շվեդիան: Ամենավատ արդյունքներն ունեն Ինդոնեզիան,  Թայլանդը, Մարոկկոն, Կոլումբիան:  Թուրքիան 50-րդ տեղում է, Ռուսաստանը` 27-րդ:

Հետազոտության շրջանակներում հաշվի են առնվել կրթական համակարգի որակը, տպագիր և առցանց մամուլի  քանակը, նաև երկրում հանրային գրադարանների թիվը:

Թողնել պատասխան