«Վրացիների քայլերթի» առաջնորդը պահանջում է սոցծառայության ղեկավարի հրաժարականը

«Վրացիների քայլերթի» առաջնորդ Լադո Սադղոբելաշվիլին պահանջում է սոցիալական ծառայության գործակալության ղեկավար Զազա Սոֆրոմաձեի հրաժարականը:

Սադղոբելաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե Զազա Սոդրոմաձեն չի կարողանում կատարել իր պարտականությունները:

«Վրացիների քայլերթի» ներկայացուցիչը աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն է փոխանցել այն մարդկանց ցուցակը, որոնց, իր խոսքով, անօրինական կերպով զրկել են սոցիալական օգնությունից:

Դրա հետ մեկտեղ, ըստ Սադղոբելաշվիլիի, սոցիալապես անապահով անձինք և անօթևանները պատրաստվում են միանալ «Վրացիների քայլերթի» հայտարարած 500 հոգանոց հացադուլին:

Թողնել պատասխան